7676 դիտում
19:32 11-02-2020
Երևանը տոնում է Տերյանի ծննդյան 135-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը փետրվարի 9-ին նախաձեռնել էր «Տերյանի հետ» խորագրով արդեն իսկ ավանդական դարձած տոնական միջոցառումների շարք:
Տերյանի ընտանիքի անդամները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Երևանի Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով բանաստեղծի շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում:
Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց հոբելյանական ցերեկույթ՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Առուշան Հակոբյանը, ով կարևորեց արդեն ավանդական դարձած Տերյանական միջոցառումների կազմակերպումը, վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթները շարունակական կլինեն, քանզի Տերյանի արվեստն անմահ է:
Գրական ցերեկույթը վարում էր հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը:
Հոբելյանի առթիվ ելույթներ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքող Նարեկ Մարգարյանը:
Հավելենք, որ Տերյանական միջոցառումներ սպասվում են ողջ տարվա ընթացքում, իսկ վաղը՝ փետրվարի 12-ին, Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի ևս մեկ գրական միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին և մահվան 100-րդ տարելիցին:
[b]«Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2899 դիտում
10:11 08-10-2016
«Արևի քաղաք». Երևանը տոնում է իր 2798–ամյակը
2944 դիտում
15:27 08-11-2015
Տարիները գլորվում են. Ալեն Դելոնն այսօր տոնում է իր ծննդյան 80-ամյակը. ֆոտոշարք
1302 դիտում
18:00 02-12-2021
Հովհաննես Բաչկովը տոնում է ծննդյան 29-ը ամյակը
Այս բաժնից
427 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
577 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
493 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն