5199 դիտում
18:45 11-02-2020
Ռուսաստանցի միլիարդատերը անգնահատելի նվեր է արել ՄՕԿ-ին
Այս լուսանկարը պատմական է: Ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինն է: Այդ մասունքը աճուրդում 8,806,500 ԱՄՆ դոլարով գնել է ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը: Նա 130 –ամյա այդ ձեռագիրը օրերս նվիրեց Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին:
Ձեռագիրը բովանդակում է Կուբերտենի ելույթը` 1892թ. Սորբոնի համալսարանում , երբ նա ընդամենը 29 տարեկան էր: Ելույթում նա ներկայացրել է ժամանակակից օլիմպիական խաղերը վերականգնելու ծրագիրը:
ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել Ալիշեր Ուսմանովին ` թանգարանը անգնահատելի նմուշով հարստացնելու համար: Այս ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի համար յուրատեսակ մանիֆեստ է, որի ամբողջական տեքստը կհրապարակվի ավելի ուշ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
3614 դիտում
20:55 02-08-2016
ՄՕԿ-ի նախագահ. Ռուսաստանցի աթլետները պատժվեցին իրենց կառավարության սխալների պատճառով
1151 դիտում
10:05 12-12-2014
Աֆրիկացի միլիարդատերը 100 միլիոն դոլար է ներդրել՝ 10 տարում 10 հազար գործարար կրթելու համար
2559 դիտում
16:34 21-01-2015
Չինացի միլիարդատերը գնել է «Ատլետիկո»-ի բաժնետոմսերի մի մասը
Այս բաժնից
1048 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
934 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
877 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am