ՄՕԿ-ի նախագահ. Ռուսաստանցի աթլետները պատժվեցին իրենց կառավարության սխալների պատճառով
Ռիո-դե Ժանեյրոյում մեկնարկած Միջազգային Օլիմպիական Կոմիտեի 129-րդ նստաշրջանում ՄՕԿ-ի նախագահ Տոմաս Բախը հայտարարել է, որ ռուսաստանցի մարզիկները ամբողջությամբ զրկվել են անմեղության կանխավարկածից, քանի որ պետք է պատժվեին դոպինգի հետ կապված` Ռուսաստանի կառավարության թույլ տված սխալների համար:
«Յուրանքանչյուր ոք անմեղության կանխավարկածի իրավունք ունի: Սակայն Ռուսաստանի դեմ մեղադրանքներն այնքան լուրջ էին, այնքան անհերքելի, որ ռուսաստանից մարզիկները ամբողջությամբ զրկվեցին անմեղության կանխավարկածից և կոլեկտիվ պատասխանատվության ենթարկվեցին», ասել է Բախը:
Ընդ որում, Բախը նշել է, որ Ռուսաստանը պետական մակարդակով է աջակցել ռուս մարզիկների համատարած դոպինգ ընդունելուն և բացառված չէ, որ հետագայում նոր` ավելի խիստ պատժամիջոցներ կիրառվեն:
Նշենք, որ դոպինգ-սկանդալի պատճառով Ռուսաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականը ամբողջությամբ որակազրկեց և չի մասնակցի Ռիոյի Խաղերին: