211652_close_icon
views-count1157 դիտում article-date 10:05 12-12-2014

Աֆրիկացի միլիարդատերը 100 միլիոն դոլար է ներդրել՝ 10 տարում 10 հազար գործարար կրթելու համար

Նիգերիացի միլիարդատեր Տոնի Էլումելուն իր ունեցվածքից 100 միլիոն դոլար է ներդրել, որ իր հարազատ Աֆրիկայում մոտակա 10 տարիների ընթացքում հաջողակ 10 հազար գործարարներ ունենա: Օրերս Էլումելուն հայտնել է ուսումնական ծրագրի ստեղծման մասին, որով նախատեսված է հովանավորել, դասընթացներ կազմակերպել և խորհրդատվություն տալ հաջորդ սերնդի աֆրիկացի երիտասարդ ձեռներեցներին: Ծրագրի շրջանակներում նախատեսված է մի քանի հազար բիզնես ծրագրերի հովանավորել: Միլիարդատերը հույս ունի, որ նոր սերունդն արդեն կստեղծի ավելի քան 1 միլիոն աշխատատեղ, և աֆրիկյան տնտեսությանը կբերի 10 միլիարդ դոլար: Դասավարդման ծրագրի մեջ կմտնեն տարբեր՝ տեսական և գործնական դասընթացներ: Միլիարդատերը, ով հայտնի Forbes ամսագրի 50 ամենահարուստ աֆրիկացիների ցուցակում է, հույս ունի, որ երիտասարդներին տված այդ հնարավորությունը կոգեշնչի նրանց, և մայրցամաքի տնտեսության զարգացման համար հզոր ազդակ կլինի:

Նմանատիպ նյութեր