Չինացի միլիարդատերը գնել է «Ատլետիկո»-ի բաժնետոմսերի մի մասը
                        Չինացի միլիարդատեր Վան Ցզյանլինը գնել է Մադրիդի «Ատլետիկո»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը: Նշվում է, որ  գործարքի արժեքը կազմել է 52 մլն դոլար: Բացի այդ Չնաստանում Վան Ցզյանլինի միջոցներով մադրիդյան ակումբի երեք ֆուտբոլային ակադեմիա կբացվի: 
Վան Ցզյանլինը վաղուց հետաքրքրվում է ֆուտբոլով:  2011-2013 թթ ընկած ժամանակահատվածում նրան  պատկանող ընկերությունը ֆինասնսավորել է ֆուտբոլի Չինաստանի առաջնությունը:   
Բացի այդ նա հանդիսանում է չինական «Դալյան Վանդա» ակումբի սեփականատերը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

