211652_close_icon
views-count2489 դիտում article-date 23:30 11-02-2020

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի «Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրը

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ փետրվարի 15-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի ռուսական դասական երաժշտության երեկո։ «Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրն ընդգրկում է ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ մեկ կոնցերտը և Ալեքսանդր Սկրյաբինի Թիվ երկու սիմֆոնիան։ Որպես մենակատար հանդես կգա հարավկորեացի հայտնի ջութակահար Իյե Յուն Չոյը։ Վերջինս հանդես է եկել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ‚ ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ‚ Սեուլի ֆիլհարմոնիկ‚ Մոնրեալի սիմֆոնիկ‚ Մյունխենի սիմֆոնիկ‚ Դրեզդենի ֆիլհարմոնիկ և այլ անվանի նվագախմբեր։ Համերգային երեկոն տեղի կունենա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Manoel թատրոնում։ Նշենք‚ որ կատարողական արվեստի այս նշանավոր կենտրոնը Եվրոպայի հնագույն թատրոններից է։

Նմանատիպ նյութեր