211652_close_icon

Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին

views-count3167 դիտում article-date 15:51 11-02-2020
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ կալանքից ազատ արձակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Այս մասին [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216481347009363&id=1327886913]գրառում [/url]է արել Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ հունվարի 9-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը և երկրորդ անգամ կալանավորել Փանոսյանին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։

Նմանատիպ նյութեր