Վիեննայում կայացել է հայ դիվանագետների հավաք
Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Քննարկման օրակարգում են Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ու միջազգային հրատապության հարցեր»,-նշում է Նաղդալյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու նաև Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին: