1663 դիտում
18:45 25-07-2016
Վիեննայում կայացել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների երրորդ արտահերթ հանդիպումը
2016 թվականի հուլիսի 22-23-ը Վիեննայում կայացել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների երրորդ արտահերթ հանդիպումը, որին նախորդել էին բաց կազմով աշխատանքային խմբի 37-րդ և 38-րդ հանդիպումները՝ կլիմայի փոփոխությանը նպաստող հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ-ներ) փուլային կրճատման մասին միջազգային բանակցությունների անցկացման նպատակով։
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել մի շարք կլոր սեղան-քննարկումներ, որոնք պետք է հիմքեր ստեղծեն 2016 թվականին Մոնրեալի արձանագրության հերթական ուղղումն ընդունելու համար, որի շնորհիվ հնարավոր կլինի օզոնային շերտի վերականգնման հարցում օգտագործել արդյունավետ համարվող մեխանիզմներ բնապահպանական կարևորագույն խնդրի՝ ՀՖԱ-ների կրճատման ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետությունից արտահերթ հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիաննա Ղահրամանյանը:
Խ.Հակոբյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համատեղ իրականացվող և նախատեսվող ոլորտային ծրագրերը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին և կարևորելով կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ ձեռնարկվող միասնական ջանքերը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր ելույթում մասնավորապես նշել է. ՀՖԱ-ների կրճատման վերաբեյալ Մոնրեալի արձանագրության ուղղման շնորհիվ մենք կկարողանանք ձեռնարկել կարևորագույն միասնական քայլերից մեկը՝ կլիմայի փոփոխության վատագույն ազդեցությունները կանխարգելելու և Երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյունում բնակվող մարդկանց ապագան պաշտպանելու համար։
Հայկական կողմը, համաձայնելով վերոհիշյալ մտքերի հետ, ընդգծել է, որ մարդիկ կարող են և պարտավոր են հոգ տանել այն մոլորակի մասին, որտեղ ապրում են:
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
14:51 11-09-2014
Երկրի օզոնային շերտը վերականգնվում է
1393 դիտում
18:16 11-09-2014
Երկրի օզոնային շերտը կարող է վերականգնվել մինչև դարի կեսեր
1521 դիտում
10:35 20-12-2014
Օզոնային շերտը վերականգնվելու նշաններ է «ցույց տալիս». ՄԱԿ-ի զեկույց
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը