211652_close_icon
views-count4138 դիտում article-date 10:57 11-02-2020

«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ

Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր [url=https://www.facebook.com/sipan.pashinyan/posts/3497893276918973]էջում [/url]լուսանկար է հրապարակել, որտեղ իրենց խմբակցության մի քանի պատգամավորների հետ է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հովհաննես Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում ֆիքսեցինք հետեւյալը. ՀՀ իշխանությունը ժողովուրդն է, մնացած բոլոր քննարկումները ստորադաս են ժողովրդի իշխանության եւ կամքի առաջ, հետեւաբար բոլոր որոշումները, որը կայացնում է ժողովուրդը, չի կարող լեգիտիմության խնդիր առաջացնել»:

Նմանատիպ նյութեր