211652_close_icon
views-count77795 դիտում article-date 21:32 10-02-2020

Մասիսի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին 21–ամյա երիտասարդին դանակահարողին. պատճառը եղել է ճանապարհին մեքենաների չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են փետրվարի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գլուտեալ շրջանի, գոտկային շրջանի կրծքավանդակի ձախից թիկնային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Պ.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մասիսի ոստիկանները պարզել են նաև, որ Ռաֆիկ Պ.-ն դանակահարվել է Նոր Խարբերդ գյուղում: Արդեն հաշված օրերի ընթացքում Մասիսի ոստիկանները նշված հանցագորոծությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ, 22-ամյա Հայկ Մ.-ին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ փետրվարի 6-ին Նոր Խարբերդ գյուղի 31-րդ փողոցում ավտոմեքենաների չզիջելու հարցի շուրջ վիճաբանութուն է տեղի ունեցել իր և Ռաֆիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆիկ Պ.-ին: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նաև արնանման հետքեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր