211652_close_icon
views-count1936 դիտում article-date 15:15 10-02-2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստում կորոշի մինչև հանրաքվեի օրը ձեռնարկելիք քայլերը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստ կհրավիրի՝ որոշելու, թե ինչ քայլեր է ձեռնարկելու մինչև սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: «Մենք խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու և քննարկելու, թե ինչպիսի քայլեր ենք ձեռնարկելու մինչև հանրաքվեի օրը»,- ասաց Սիմոնյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր քվեարկել Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշմանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

Նմանատիպ նյութեր