211652_close_icon
views-count2484 դիտում article-date 10:59 20-12-2018

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանին

Ազգային ժողովում ունեցած մանդատների թվով 3-րդ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը: «Ազգային ժողովի երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,- գրել է Սամսոնյանը: Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահին և նրա երեք տեղակալներին: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և ետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նմանատիպ նյութեր