2093 դիտում
12:01 10-02-2020
«Կյարա» փոթորկի պատճառով Եվրոպայի հյուսիս-ար7մուտքում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել
«Կյարա» հզոր փոթորկի կապակցությամբ փետրվարի 10-ին գնացքների ու ինքնաթիռների հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արմուտքում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Նաեւ ընդհատվել Է լաստանավային հաղորդակցությունը Լա-Մանշի նեղուցով՝ Մեծ Բրիտանիայի Դուվրի եւ Ֆրանսիայի Կալեի միջեւ:
Հաղորդվում Է Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայան (ծանրաբեռնվածությամբ Եվրոպայի երրորդ օդային հանգրվանն Է) եւ այնտեղից 240 չվերթների չեղարկման մասին:
Բելգիայի իշխանություններն իրենց հերթին 60 չվերթ են չեղարկել դեպի Բրյուսել եւ այնտեղից: 120 չվերթ են չեղարկել Գերմանիայի Դյուսելդորֆի օդանավակայանում: Օդային երթեւեկության գրաֆիկի հետ կապված խնդիրներ են դիտվում Բեռլինում, Մյունհենում, Մայնի-Ֆրանկֆուրտում, Քյոլնում եւ Հաննովերում: Անբարենպաստ եղանակի պատճառով Մեծ Բրիտանիայում առանց լույսի Է մնացել 12 հազար, Իռլանդիայում՝ 10 հազար տուն:
Մեծ Բրիտանիայում օդերեւութաբանները բնակչությանը նախազգուշացրել են հեղեղման վտանգի մասին, իսկ Ֆրանսիայում եւ Իռլանդիայում իշխանությունները խորհուրդ են տվել բնակչությանը՝ զգուշավորություն պահպանել առափնյա շրջաններում փոթորկալի ալիքների ու հեղեղումների վտանգի պատճառով: Ուելսի հյուսիս-արեւելքում «Կյարա»-ի քամու պոռթկումները հասել են ժամում 150 կիլոմետրի, իսկ Ֆրանսիայի հյուսիսում՝ 140 կիլոմետրի:
Նմանատիպ նյութեր
4783 դիտում
12:14 15-01-2017
Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով տասնյակ ավիաչվերթներ են չեղարկվել
8677 դիտում
16:50 10-03-2019
Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել և չեղարկվել
2633 դիտում
23:05 29-12-2015
Կանադայում ձնաբքի պատճառոով հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել
Այս բաժնից
913 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
922 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1387 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ