Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել և չեղարկվել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է շուրջ 20 ավիաչվերթ: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 2, իսկ «Դոմոդեդովո»-ում՝ 4 չվերթ: Միևնույն ժամանակ «Դոմոդեդովո»-ից 3 չվերթ ամբողջովին չեղարկվել է:
Հայտնի է նաև, որ «Շերեմետևո» օդանավակայանում այս պահին հետաձգվել է 7 չվերթ: