Կանադայում ձնաբքի պատճառոով հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել
                        Կանադայում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել երթևեկությունն ու օդանավակայանների աշխատանքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: 
Օնտարիո և Քվեբեկ նահանգների օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ:
Ոստիկանությունը հայտնում է ավելի քան 400 ճանապարհատրանսպորտային պատահարների մասին: Հայտնի է նաև, որ ավտովթարների հետևանքով ոչ ոք  լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ըստ օդերևութաբանների` ձյան տեղումները մոտակա օրերին կշարունակվեն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

