Եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ խորհրդարանարանական ընտրությունների արդյունքները. Նորայր Նորիկյան
Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=1271593893042579&set=a.113512298850750&type=3&theater]էջում [/url]գրել է.
«Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ խորհրդարանարանական ընտրությունների արդյունքները:
Այս համատեքստում, հանրաքվեի նշանակությունը կրկնապատկվում է, քանի որ դրա արդյունքների հիման վրա է կառուցվելու առաջիկա ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը՝ դերակատարների հետ միասին...
Այլ կերպ ասած՝ հանրաքվեն լակմուսի թուղթ է՝ ցույց տալու համար, թե արդյո՞ք նախկին քաղաքական ռեժիմը և իր տարբեր սատելիտներ դեռևս պահպանում են իրենց նվազ կենսունակությունը, թե՞ ամբողջությամբ ջախջախված են:
Այս գործընթացը լինելու է քաղաքական դաշտը մաքրելու, նոր հանրային ու քաղաքական ուժերի համար մեկնարկի, ճիշտ դիրքավորման և առաջիկա տարիների համար էական դերակատարություն ունենալու առանցքային միջոց և հնարավորություն...»։