211652_close_icon
views-count16506 դիտում article-date 15:47 08-02-2020

Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով. Արցախի ընտրություններն ինձ շատ ավելի են մտահոգում, քան իմ քաղաքական կարիերան. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220567373472446]էջում [/url]գրել է. «ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀԵՏ ԿԻՍԱԾ ՀԱՑՈՎ... Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում՝ իրավական վակխանալիան, հայկական երկրորդ պետությունում թեժանում են նախընտրական կրքերը: Չեմ կարող ցավով չարձանագրել, որ սկսել են նշմարվել վիրավորանքի, ատելության, անհանդուրժողականության այն ցավալի տենդենցները, որոնք առ այսօր քայքայում են ու հյուծում Հայաստանը: Նախագահի թեկնածուներից շատերին անձամբ եմ ճանաչում, շատերի հետ հաց եմ կիսել, բաժակ բարձրացրել, աշխատել ու շփվել: Անկախ մեր տարաձայնություններից՝ հարգում եմ շատերին իրենց անցած ճանապարհի համար: Ու այսօր, օգտվելով այդ մարդկային կապիտալից, մի պարզ, բայց անչափ կարևոր խնդրանք-հորդոր-կոչ-պահանջ ունեմ ձեզ: Տղերք, հարգելիներս, խնդրում եմ ձեզ չվերածել քարոզարշավը ստի, ատելության և թշնամանքի զորահանդեսի: Այն խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտը, որն, ավաղ, դեռ պահպանվում է մեզ մոտ, մի ներմուծեք Արցախ: Մի բուռ ժողովորդ եք, բզիկ-բզիկ լինելու իրավունք չունեք, իրար ուտելու իրավունք չունեք: Ձեզ թուրքը բաժանել չի կարողացել, Երևանում այսօր գահակալածներն ո՞վ են, որ դա կարողանան անել: Ղարաբաղցիները միշտ են “սպայկա” եղել, ամենուրեք միասին են դիմակայել դժվարություններն, իրար քյոմագ արել ու հաղթահարել պատնեշները: Դուք պարսկական շահեր, կարա- և ակ կոյունլու, ադրբեջանական պարտկոմներ եք տեսել: Մի թողեք ձեզ թշնամացնեն, մի թշնամացրեք մարդկանց իրար նկատմամբ: Մի խաղացեք այն կեղտոտ խաղը, որ ձեզ թելադրվում է: Մի այրեք Արցախը որպես հայկական հպարտության և միասնակության ունիկալ ֆենոմեն կամրջող կապերը, նախևառաջ՝ իրար հետ: Ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն, որ մի լծակ չի արդարացնելու այն փլատակները, որոնք անխուսափելիորեն կառաջանան, եթե նախընտրական արշավը վերածվի բարոյականությունը, սրբությունները ու ընկերությունն ավիրող թայֆունի: Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով. Արցախի ընտրություններն ինձ շատ ավելի են մտահոգում, քան իմ քաղաքական կարիերան, Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը և ՀՔԾ-ԱԱԾ հերթական անգամ հրավիրվելը միասին վերցրած: Ընտրությունների հաջորդ օրն Արցախը պետք է էլ ավելի ամուր և ուժեղ արթնանա: Սա է ձեր ու մեր, բոլորիս իրական մարտահրավերը։

Նմանատիպ նյութեր