211652_close_icon
views-count3215 դիտում article-date 18:20 07-02-2020

Յուրգեն Կլոպը գերազանցեց Գվարդիոլայի ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնել է հունվար ամսվա՝ ԱՊԼ-ի լավագույն մարզչի անունը: Ինչպես և սպասվում էր, մրցանակը շնորհվել է «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին, որի գլխավորությամբ թիմը հունվարին անկացրած 5 խաղերում տարել էր 5 հաղթանակ, գնդակների 13:1 տպավորիչ հարաբերակցությամբ: Քվեարկության արդյունքներով գերմանացի մասնագետը առաջ է անցել Խոսեպ Գվարդիոլայից («Մանչեսթեր Սիթի»), Ռալֆ Հազենհութլից («Սաութհեմփթոն») և Նայջել Փիրսոնից (Ուոթֆորդ): Սա ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Կլոպի հինգերորդ մրցանակն էր: Այսպիսով, նա գերազանցեց Գվարդիոլայի ռեկորդը, ով 2017/2018 մրցաշրջանում չորս անգամ ստացել էր այս մրցանակը։

Նմանատիպ նյութեր