211652_close_icon
views-count37094 դիտում article-date 16:33 07-02-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Երևանի բնակիչը Honda Element-ով կոտրել է բետոնե էլեկտրասյունը, օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանությունն ու էլեկտրոցանցի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ Մերուժան Պողոսյանը իր վարած Honda Element մակնիշի 36 RO 731 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլետրական ցանցեր» ընկերության Կոտայքի մարզի պատասխանատուները, քանի որ հարվածի արդյունքում էլեկտրական սյունը հիմքից կոտրվել էր, և լարերը վտանգ էին առաջացնում քաղաքացիների համար։ Էլեկտրոցանցի աշխատակիցները կարճ ժամանակում կարգավորեցին խնդիրը, իսկ ավտոմեքենան քարշակով տեղափոխելուց հետո կոտրված էլեկտրասյունը տեղափոխվեց և առաջիկայում այն փոխարինվելու է նորով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր