26780 դիտում
18:40 16-03-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. BMW-ն կոտրել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել ճանապարհից դուրս. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց, օպերատիվ են գործել պարեկները, փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Մանե Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, իսկ վարորդն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 4-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և օրվա պատասխանատու հերթապահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Դավիթ Ավետիսյանն ու Վարդան Դավթյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից միջից հատուկ տեխնիկայի օգտագործմամբ հեռացրել են բետոնե էլեկտրասյան երկաթե կառուցատարրերը, ապա օգնել են այն ավտոքարշակով տեղափոխել անվտանգ վայր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու որդի են։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)