Անիմաստ հանրաքվեի գումարներն ուղղեք մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար
Շուտով կլրանա 2 տարին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ստանձնել են այս երկրի և քաղաքացիների համար պատասխանատվություն, բայց նախկինների ուրվականները նրանց հանգիստ չեն տալիս։ Մեղադրել ամեն ինչում նախկիններին, երբ դու ես իշխանության գլխին, մեղմ ասած ազնիվ չէ սեփական ժողովրդի հանդեպ։
Գրեթե երկու տարի է անցել, բայց երկրում գոնե մեկ լուրջ տնտեսական խնդիր լուծված չէ։ Չկա որևէ հստակ տնտեսական տեսլական երկիրը ծանր վիճակից հանելու համար։ Հիմա էլ Սահմանադրական դատարանն է իրենց խանգարում և ամբողջ պատասխանատվությունը գցում են Հրայր Թովմասյանի վրա՝ հայ ժողովրդին կրկին դարձնելով քաղաքական գործիք։ Հիմա էլ քաղաքացիներին տանում են հանրաքվեի՝ ծախսելով ահռելի գումարներ պետբյուջեից , որոնք վճարվում են հարկատուների կողմից։
Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ասած տատիկ֊պապիկների նիսյաները ոչ թե փակվել են, այլ կրկնապատկվել և իրենց մասին ոչ ոք այդպես էլ չմտածեց։ Իշխող ուժը երկիրը տանում է դեպի փակուղի, որից դուրս գալը լինելու է չափազանց դժվար։ Անիմաստ հանրաքվեի գումարներն ուղղեք մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար։
[b][url=https://www.facebook.com/arman.ghukasyan.12/posts/3169309879765707]Արման Ղուկասյան[/url][/b]