211652_close_icon
views-count36231 դիտում article-date 15:26 05-02-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. հրշեջներն ու քաղաքացիները մարել են փայտե վառարանի պատճառով բարձրահարկ բնակելի շենքի տանիքում առաջացած ծխատարի հրդեհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/24 բարձրահարկ բնակելի շենքի տանիքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Թումանյանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գխավորությամբ, 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ նշված շենքի տանիքում ծխատարի ծխեցում է տեղի ունենում (փայտե վառարանից արձակված ծխի հետևանքով պատերի վրա առաջացած գոյացության այրումը)։ Հրշեջ-փրկարարները նշված շենքի բնակիչների հետ մարել են առաջացած կրակը։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր