2632 դիտում
15:00 05-02-2020
ՋՕԸ գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրինագիծը դրական եզրակացության արժանացավ ԱԺ-ում
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր սահմանող օրենքի նախագծին:
«[url=https://armenpress.am/arm/news/1003729.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ հեղինակի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների և կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:
Օրինագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 71 կողմ, 3 դեմ և 12 ձեռնպահ ձայներով:
Նմանատիպ նյութեր
3050 դիտում
11:39 13-02-2020
ԱԺ-ն ընդունել է ՋՕԸ գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրինագիծը
8495 դիտում
21:18 06-05-2017
«Ազգային ժողովի կանոնակարգ»-ն արժանացել է դրական եզրակացության
Այս բաժնից
754 դիտում
13:37 03-05-2024
Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց
1051 դիտում
12:12 03-05-2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի