211652_close_icon
views-count8495 դիտում article-date 21:18 06-05-2017

«Ազգային ժողովի կանոնակարգ»-ն արժանացել է դրական եզրակացության

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ տեղակալ Արսեն Առստամյանը: Օրակարգում` պատգամավորներ Աշոտ Ղուլյանի, Հովիկ Ջիվանյանի, Գագիկ Պետրոսյանի և Դավիթ Մելքումյանի նախաձեռնած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր: Համահեղինակներից Հովիկ Ջիվանյանը, ներկայացնելով օրինագիծը, նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է 2017թ.-ի փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության 167-րդ հոդվածի դրույթներով և բխում է նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներից: Օրինագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին: Հանձնաժողովի նիստին պատգամավորները առաջադրել են հարցեր և մտքեր փոխանակել նախագծի դրույթների շուրջ: Ամփոփելով քննարկումները՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծին և երաշխավորել առաջին ընթերցմամբ ներկայացնել ԱԺ հերթական լիագումար նիստին:

Նմանատիպ նյութեր