3050 դիտում
11:39 13-02-2020
ԱԺ-ն ընդունել է ՋՕԸ գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրենների և փոխտնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր սահմանող օրենքի նախագիծը:
«[url=https://armenpress.am/arm/news/1004752.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ հեղինակի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների և կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:
Նախագծին կողմ քվեարկեց 110 պատգամավոր, ձեռնպահ՝ 2:
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
15:00 05-02-2020
ՋՕԸ գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրինագիծը դրական եզրակացության արժանացավ ԱԺ-ում
Այս բաժնից
331 դիտում
14:32 02-05-2024
Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան
631 դիտում
14:23 02-05-2024
Անձրև, ամպրոպ, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը