2356 դիտում
10:49 05-02-2020
Բուքիքիոյի ասածի բուն իմաստը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկուշաբթի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դարձյալ անդրադարձել է Հայաստանում գործադիր իշխանության և Սահմանադրական դատարանի միջև առկա հակասություններին: Եվրոպայից հնչող մյուս հայտարարությունների նման, այս մեկն էլ արժանացավ տրամագծորեն հակադիր մեկնաբանությունների: Տարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչները տեքստից վերցնում են այն արտահայտություններն ու բառերը, որոնք իրենց ձեռնտու են: Գործադիր իշխանությունն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Բուքիքիոն ողջունում և խրախուսում է իրենց գործունեությունը, իսկ ընդդիմադիրները վստահ են, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը սթափության կոչ է անում իշխանություններին:
Իհարկե, ամեն ինչ հարաբերական է: Կախված շահագրգռվածություններից՝ միևնույն խոսքը կամ իրադարձությունը կարող է ընկալվել չափազանց տարբեր ձևով: Վրացիների համար 2008 թվականի պատերազմը ռուսական զորքի ներխուժում էր իր սուվերեն տարածք և այդ տարածքի մի մասի զավթում: Մինչդեռ ռուսները կարծում են, որ նրանք այդպիսով Վրաստանին «պարտադրել են խաղաղություն» և կոտորածից փրկել են օսերին ու աբխազներին:
2016-ին ՊՊԾ գնդի գրավումը հայերի ճնշող մեծամասնությունը համարում է հերոսական պայքար ռեժիմի դեմ, փոքրամասնությունը՝ պետության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն: Առատ ձյունը լավ է գյուղատնտեսության տեսանկյունից, վատ է վարորդների համար, քանի որ երթևեկությունը դարձնում է վտանգավոր:
Ի՞նչը կարող է ապահովել հակադիր կարծիքների խաղաղ համագործակցությունը: Ենթադրում եմ, դրան կարող են նպաստել խաղի հստակ կանոնները՝ ոչ միայն գրված օրենքները, այլև ավանդույթները, մշակույթը: Ջանի Բուքիքիոն գրում է հենց ժողովրդավարական մշակույթի մասին, որն, իր կարծիքով, ենթադրում է «ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք»: Եթե վերանանք հրատապ քաղաքական խնդիրներից (ով ում որտեղ կփռի) և տեղափոխվենք արժեքային դաշտ, ապա իտալացի իրավագետի հորդորն իր մեջ մեծ իմաստ է պարունակում, որովհետև ուղղված է ժողովրդավարական մշակույթի ձևավորմանը:
Կարելի է ասել ամեն ինչ՝ խստության և պահանջկոտության ցանկացած աստիճանով: Խնդիրն այն է, թե ԻՆՉՊԵՍ է ասվում: Կարևոր է, որ ասելիքի մեջ լինի հարգանք դիմացինի նկատմամբ, զսպվածություն և բարեխղճություն փաստերի նկատմամբ: Քաղաքական գործընթացի մասնակիցներից ովքե՞ր են դրա հետ համաձայն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
808 դիտում
19:35 03-08-2023
Ամեն գնով խաղաղությունը արժեզրկում է խաղաղության բուն իմաստը․ Գոռ Գևորգյան․ Oragir.News
1674 դիտում
15:28 11-04-2019
Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ
2220 դիտում
09:14 31-10-2019
Բուքիքիոյի հայտարարությունից հետո «Իմ քայլ»-ում շտապ փակ հանդիպում է եղել․ «Փաստ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»