3841 դիտում
11:39 05-02-2020
«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արցախի ազատություն» կուսակցության Գործադիր մարմինը որոշում է կայացրել սպասվող նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանականին՝ միավորվել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող քաղաքական դաշինքի շուրջ:
Այս առթիվ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Համապետական ընտրություններին ընդառաջ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող դաշինքի շուրջ ուժերը միավորեց նաև «Արցախի ազատություն» կուսակցությունը: Հիմնականում երիտասարդների ներուժի հիման վրա կազմավորված նորաստեղծ քաղաքական միավորը լավ է պատկերացնում մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները և քաջ գիտակցում դրանք միասնաբար հաղթահարելու անհրաժեշտությունը:
Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել անվերապահ վստահության համար և մեկ անգամ ևս հավաստել՝ միասին կարող ենք»:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու և նրա ղեկավարած քաղաքական ուժի շուրջ համախմբվելու համար ավելի վաղ հայտարարություն են արել նաև «Արցախ հանրապետական» և «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները:
[b] «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3486 դիտում
19:45 07-02-2020
«Արցախի Արմենական» կուսակցությունը նախագահական ընտրություններում կաջակցի Արայիկ Հարությունյանին
4203 դիտում
20:15 06-02-2020
«Շարժում-88» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
1000 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
937 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1015 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել