28092 դիտում
17:54 04-02-2020
Զինծառայողի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի որդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Առաքելի Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար»,-գրել է Հարությունյանը:
Դավիթ Մովսիսյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Նրանք ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/02/1146438/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 2-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում:
Հայթաղ գյուղը մեկ մարդու նման դուրս էր եկել փողոց և պահանջում էր հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով:
Հայթաղցիներին միացել էին նաև հարևան գյուղերից մեծ թվով բնակիչներ, ովքեր ասում էին. «Մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի իրական հանցագործը կամ հանցագործները հայտնաբերվեն, որպեսզի հետագայում նման կասկածելի ու ողբերգական դեպքեր տեղի չունենան: Արդեն քանի օր է, փորձում են մեր կանջներին լապշա կախել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է: էդ ի՞նչ լոլոներ եք կարդում, էդ ո՞ւմ եք ուզում համոզեք, որ գյուղը սիրող, հայրենիքը սիրող, տունտեղը սիրող զինվորը պետք է ինքնասպան լիներ: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի մուտքի մոտ ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել էին ճանապարհը և արգելում էին, որպեսզի մարդիկ դի տեղափոխող ավտոմեքենայով շարժվեն Երևան:
Մարդիկ, տեսնելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս դի տեղափոխող ավտոմեքենան տեղաշարժվի, դագաղը դուրս էին բերել ավտոմեքենայից ու արդեն մոտ 2 կիլոմետր դին տեղափոխել էին ոտքով Երևան: Բոլորը միաբերան պնդում էին, որ ստիպված են այս ակցիան անում, որպեսզի իրականությունը բացահայտվի։
Ակցիայի մասնակիցներին էին մոտեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Դ. Տոնոյանը առաջարկել էր, որպեսզի ավագ սերնդի մի քանի ներկայացուցիչների հետ քննարկեն խնդիրը՝ ասելով. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս գործը իմ հսկողության տակ է: Ոչ մի բան չի կոծկվելու և իրականությունը ջրի երես է դուրս գալու ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու»:
Մի քանիսը ընդդիմացել էին նախարարին՝ ասելով, որ տեղ չկա հավատալու, քանի որ արդեն քանի օր է, կեղծ տեղեկություններ են տարածում, որ զինվորը ինքնասպան է եղել:
Ոտքով երթը Երևան շարունակվել էր, իսկ ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը: Ուժեղացված ծառայության էին կատարում նաև ճանապարհային ոստիկանները: Նրանց աշխատանքները տեղում ղեկավարում էին ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և ՃՈ 2 սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը:
Ավելի ուշ մահացած զինվորի հարազատները, բարեկամները, ընկերներն ու ակցիայի մասնակիցները համաձայնության էին եկել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ու դադարեցրել էին բողոքի ակցիան և վերադարձել գյուղ, որտեղ պետք է տեղի ունենար զինվորի հուղարկավորությունը: Ակցիայի մասնակիցներն ասել էին, որ իրենք մեծ հարգանք ունեն Դավիթ Տոնոյանի նկատմամբ ու հավատում են, որ այդ հարգանքը կպահպանվի ու կմնա ընդմիշտ: Նրանք ասել էին նաև, որ նախարար Դ. Տոնոյանը իրենց ասել է, որ ինքը նույնպես մասնակցելու է հուղարկավորությանը և զինվորի մահվան փաստով արդեն 3 հոգի ձերբակալվել են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7533 դիտում
10:17 08-06-2016
Ուրանի վաճառքի համար ձերբակալված Առաքել Մովսիսյանի հորեղբորորդուն մեղադրանք դեռ չի առաջադրվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
538 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1054 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
832 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը