211652_close_icon
views-count3857 դիտում article-date 11:39 04-02-2020

Չինաստանում կորոնովիրուսով վարակվածների թիվը անցել է 20 հազարից

Չինաստանում 2019-nCoV վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 հազար 438-ի, որոնցից 425-ը մահացել է։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին։ Ներկա պահին վարակվածներից 2788-ի վիճակը գնահատվում է ծանր, 632 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վերջին օրերին արձանագրվել է հիվանդացության նոր՝ 3235 դեպք։ Բացի այդ, 23 հազար 214 մարդու մոտ կասկածվում է նշված հիվանդությունը։

Նմանատիպ նյութեր