Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 159 հազարից
Գերմանիայում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը կազմում է 159 հազար 119։ Միայն վերջին օրերին հաստատվել է վարակվածության 1478 նոր դեպք։
Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոհի անվան ինստիտուի տվյալները։
Վարակից վերջին օրերին մահացել է 173 պացիենտ։ Ընդհանուր հաշվով՝ Գերմանիայում մինչ օրս կորոնավիրուսի զոհ է դարձել 6200 մարդ։