22189 դիտում
22:12 03-02-2020
Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի ավտոմեքենան. գողին բռնելու համար Կենտրոնի ոստիկաններից ժամեր պահանջվեց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան թալանելու դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունը կատարելու կասկածանքով կենտրոնականի ոստիկանները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Գեղամ Ս.-ին:
Պարզվել է, որ 1 օր առաջ վերջինս Թումանյան փողոց 27 հասցեի բակում կայանված Mercedes E220 մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել է կողային հայելիները:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: