211652_close_icon
views-count5376 դիտում article-date 18:00 03-02-2020

Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: Պաշտպանը պնդեց, որ Հայաստանում բժշկությունն անզոր է կանխելու առողջության վատթարացումը: Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը: Հունվարի 15-ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ստորագրությամբ ազատ է արձակվել`երկրից չհեռանալու պայմանով: Մանվել Գրիգորյանը կալանքի տակ էր 2018 թվականի հունվարից: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Նմանատիպ նյութեր