Վազգեն Սարգսյանի մայրը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Ա. Գնունին նշեց նաև, որ Գրետա մայրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն, սակայն առանց բացասական դինամիկայի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Անատոլի Գնունին: Գրետա մայրիկի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: