Փետրվարի 3-ից Չինաստանի հետ Ռուսաստանի երկաթուղային հաղրդակցությունը կդադարեցվի։ Այդ մասին հայտնում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը։
Որոշումը ընդունվել է ՌԴ երկաթուղային տրանսպորտի հարցերով գլխավոր սանիտարական բժիշկ Յորի Կասկովի կողմից՝ բացառելու համար Չինաստանից կորոնավիրուսի տարածումը Ռուսաստան։Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։
Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռուսաստանը դադարեցնում է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
2020.02.03 13:49


Twitter
Вконтакте
Одноклассники
