Ռուսաստանը դադարեցնում է Ադրբեջանի հետ երկաթուղային ուղևորափոխադրումները
Ռուսական «Российские железные дороги» ընկերությունը դեկտեմբերի 20-ից դադարեցնում է Մոսկվա-Բաքու, դեկտեմբերի 19-ից Ռոստով-Բաքու և դեկտեմբերի 18-ից Տյումեն-Բաքու երկաթուղային ուղերթները: Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը:
Ըստ Ռուսաստանի փորձագետների՝ որոշումը պայմանավորված է ոչ թե քաղաքական հանգամանքներով, այլ՝ տնտեսական աննպատակահարմարությամբ::