211652_close_icon
views-count2113 դիտում article-date 09:54 03-02-2020

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 2-3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ռյա Թազա և Քուչակ գյուղերում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում և Վարդաղբյուր-Աշոցք, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր