211652_close_icon
views-count36903 դիտում article-date 12:31 02-02-2020

Հերթական վանդալիզմը բնության նկատմամբ. Երևանում քոքից կտրել են 35-ից ավելի հսկայական եղևնիներ. ուր են նայում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] են ահազանգել մի քանի քաղաքացիներ, ովքեր զայրացած իրենց խոսքն են ուղղում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ասելով. «Արդյո՞ք տեղյակ եք, որ Աջափնյակ վարչական շրջանում մի քանի օր առաջ հսկայական եղևնիների սպանդ են իրականացրել»: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ֆուչիկի 29 հասցեում 35-ից ավելի 10-20 տարվա եղևնիները քոքից կտրել են ու հիմա այդ տարածքը, որը ԽՍՀՄ տարիներին գողտրիկ մի փոքրիկ անտառ է հիշեցրել, ամբողջովին դարձել է քոքից կտրված եղևնիների պուրակ: «Ով, թե ովքեր են այս ծառերի սպանդի հեղինակը կամ հեղինակները, դա պետք է պարզվի»,- ասում էին բնակիչները: Արդյոք այս վանդալիզմի մասին տարածքային ոստիկանությունն ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տեղյակ են, դեռևս պարզ չէ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր