211652_close_icon
views-count33399 դիտում article-date 19:02 02-02-2020

Վրաերթ Կոտայքի մարզում. 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:330-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Վոլոդյա Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 17 MM 888 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Հարություն Թ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայոները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր