211652_close_icon
views-count8869 դիտում article-date 12:16 01-02-2020

ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունն ուղղակի ապտակ է ՀՀ-ին. Նորայր Նորիկյան

Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր[url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1266056820262953&id=100005759414165] էջում[/url] գրում է. «Ամիսներ շարունակ ուղղակիորեն հրապարակավ ահազանգել եմ, որ անհրաժեշտ է հարցը կարգավորել վերանձնային հարթության մակարդակում՝ ապահովելով առավելագույնս իրավական պետությանը հարիր գործիքակազմ: Այդպես էլ լսող չեղավ: Ճիշտ հակառակը... Հիմա դրսից են մեզ դաս տալիս՝ ընդգծելով, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով: Այս հայտարարության ֆոնի վրա ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանին այս գործընթացում այսպես դուխով խորհուրդ տվող «բարձր մակարդակի պրոֆեսիոնալ իրավախորհրդատուները» և ամենագետ քաղաքական փորձագետներն այժմ պատասխանեն, թե՞ այս իրավիճակը, ինչպես նշված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ, կարող է վնաս հասցնել միայն ամբողջ դատակա՞ն իշխանությանը, թե՞ մեր ողջ երկրին... Մեզ պատասխանատու, կշռադատված ու հաստատակամ պետական կառավարում է անհրաժեշտ... »; Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր