1128 դիտում
10:51 12-06-2015
ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողների և հայկական պատվիրակության անդամների հանդիպումն անցել է թեժ մթնոլորտում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի, Ալան Միլի եւ հայկական պատվիրակության անդամների հանդիպումն անցել է թեժ մթնոլորտում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համազեկուցողներին մեղադրել են միակողմանի եւ իրականության հետ կապ չունեցող փաստաթուղթ կազմելու մեջ:
Նշված համազեկուցողները ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հունիսի 22-ից 26-ը կայանալիք ամառային նստաշրջանի ժամանակ պատրաստվում են քննարկման ներկայացնել բանաձեւի մի նախագիծ, որտեղ նշված է, թե իբր «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Փաստաթուղթը հիմնված է միայն Ադրբեջանի կարծիքի վրա, իսկ Հայաստանի տեսակետի մասին խոսք անգամ չկա: Հիշեցնենք, որ սա հենց այն փաստաթուղթն է, որը կանխել չկարողանալու համար ժամանակին սուր քննադատության ենթարկվեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
886 դիտում
22:40 22-03-2024
ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
9199 դիտում
12:16 01-02-2020
ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունն ուղղակի ապտակ է ՀՀ-ին. Նորայր Նորիկյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան