Apple-ը ժամանակավորապես փակել է Չինաստանում իր խանութները
Apple ընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապես փակել իր խանութները Չինաստանում։ Պատճառը նոր կորոնավիրուսի տարածման վտանգն է։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Համաճարակաբանական իրավիճակի հետ կապված՝ Apple-ը փակում է Չինաստանում իր խանութները մինչև 2020 թվականի փետրվարի 9-ը»,-ասված է հայտարարության մեջ։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրի Ուհան քաղաքում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակի մասին։ Հիվանդության հարուցիչը 2019-nCoV վիրուսն է։ Վերջին տվյալներով՝ վիրուսով վարակվածների թիվը այդ երկրում հասել է մոտ 12 հազարի։ Վիրուսի հետևանքով մահացել է 259 մարդ, 245-ը բուժվել են։


