«Apple» հայտարարել է Չինաստանում անտառների պաշտպանության ծրագրի գործարկման մասին
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Bloomberg» գործակալությանը, ամերիկյան «Apple» ընկերությունը հայտարարել է Չինաստանում անտառների պաշտպանության ծրագրի գործարկման մասին։
Ծրագրի իրականացումը կկատարվի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ։
Ծրագրի նպատակն է ապահովել 1 մլն ակր անտառի պահպանությունը, որը կիրառվում է բջջանյութի, թղթի և անտառանյութի արտադրության համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Apple»-ը մտադիր է ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին առնչվող իր ծրագիրը։