ԱՄՆ պետքարտուղարը գնահատել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն անդրադարձել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Վերջինիս խոսքով՝ ինքն ուրախ է, որ հնարավոր եղավ ԵՄ պետությունների միջև համաձայնութոյւն ձեռք բերել, ովքեր հարգում են բրիտանական ժողովրդին։
«Մենք շարունակելու ենք զարգացնել մեր ամուր, արդյունավետ և բարգավաճող հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ»,-գրել է Փոմփեոն։
Հունվարի 31-ին, տեղի ժամանակով ժամը 23։00-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրոպական Միության կազմից։ ԵՄ կազմում Միացյալ Թագավորությունը եղել է 47 տարի։