211652_close_icon

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը սպառնում է համաշխարհային տնտեսությանը. G7

views-count2032 դիտում article-date 13:37 27-05-2016
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մեծապես կվտանգի համաշխարհային տնտեսությունը: Այդ մասին ասված է «Մեծ յոթնյակի» ընդունած հռչակագրում, որն ընդունվել է Տոկիոյում ընթացող գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 26-ին, գագաթնաժողովը մեկնարկել է Ճապոնիայի Հոնսյու կղզում: Քննարկվում են համաշխարհային տնտեսությանն ու ճգնաժամին,ահաբեկչության դեմ պայքարին, կիբերանվտանգությանն առնչվող հարցեր: Հռչակագրում ասվում է, որ միգրանտների մեծամասշտաբ տեղափոխումը գլոբալ խնդիր է և պահանջում է կոորդինացված որոշում:

Նմանատիպ նյութեր