Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմմանուել Մակրոնը չի բացառել Եվրոպական Միության կազմից իր՝ նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիայի դուսր գալու հավանականությունը։ Այդ մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում։
Նա վստահեցրել է, որ միշտ եղել է և կմնա եվրոպամետ քաղաքական գործիչ։
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ ես մշտապես պաշտպանել եմ եվրոպական գաղափարները և քաղաքականությունը, քանի որ գտնում եմ, որ դա չափազանց կարևոր է ֆրանսիական ազգի համար»,-նշել է նա։
Սակայն վերջինիս խորը համոզմամբ՝ երկրի բնակչության ուղիղ կեսը բարկացած է եվրոպական ներկայիս քաղաքականության վրա, իսկ ինքը վստահ է, որ Եվրամիությունը բարեփոխումների կարիք ունի։