ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը սպառնալու է Եվրոպայի խաղաղությանը. Դ. Քեմերոն
                        Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ, եթե բրիտանացիները որոշեն Եվրամիության կազմից դուրս գալ, ապա այն ողջ Եվրոպայի խաղաղությունը սպառնալիքի առաջ կկանգնեցնի, փոխանցում է BBC-ն:
«Ամեն անգամ, երբ մենք Եվրոպային մեջքով ենք կանգնել, վաղ թե ուշ փոշմանել ենք դրա համար և միշտ ստիպված ենք եղել վերադառնալ և դա մեզ տրվել է շատ թանկ գնով»,-հայտատարել է Քեմերոնը:
Նրա խոսքով՝ չնայած Եվրամիության թույլ տված բազմաթիվ սխալներին, միությունը միշտ օգնել է մայրցամաքի բոլոր պետություններին հաշտվել միմյանց հետ ռազմական հակամարտությունների ժամանակ: 
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին անցկացվելու է հանրաքվե, որի արդյունքներով կորոշվի Թագավորության՝ Եվրոպական միություն կազմում մնալ-չմնալու հարցը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

