211652_close_icon
views-count208665 դիտում article-date 21:16 31-01-2020

Քրեական հեղինակությունը ջրադուլ է հայտարարել ու հացադուլ. «Արթիկի» պետը գողականներին հանում է իրենց խցից. Forrights.am

[url=https://forrights.am/2020/01/31/%d6%84%d6%80%d5%a5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%bb%d6%80%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1/?fbclid=IwAR3iUE6R7lwuZ47qyTQ2Lj72AN9KQZcDCLTvdharXEm_KS97hSXVUsFmAB4]Forrights.am[/url]-ը գրում է. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը սկսել է պայքար «գողականների» դեմ, նրանց համար անտանելի պահման պայմաններ ստեղծելով: Իսկ «գողականները» ընդդիմանում են «ադմինիստրացիային», երբեմն հասնելով բողոքի ծայրահեղ ձևերի: Օրերս «Արթիկ» ՔԿՀ 39 ամյա դատապարտյալ Կարեն Կարապետյանն է հացադուլ և ջրադուլ հայտարարել: Նա այս կերպ բողոքում է իրեն իր պահման կացարանից քանդուքարափ խուց տեղափոխելու «Արթիկ» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանի որոշման դեմ: Այս մասին մեզ հայտնի դարձավ Կարեն Կարապետյանի ընկերներից: Կարեն Կարապետյանի հետ նույն սենյակում այլ անձինքն էլ էին պահվում: Նրանց բոլորին տեղափոխում են: Կարեն Կարապետյանը «Արթիկ» ՔԿՀ-ում պահվում էր «գողականների» խցում, որտեղ դատապարտյալներն իրենց ուժերով ու միջոցներով քիչ թե շատ բարեկեցիկ, հարմարավետ պայմաններ էին ստեղծել, նորոգել էին սենյակը: Ի դեպ, վերջինիս մասին խոսելիս, նրանք չեն օգտագործում խուց բառը: Այդ սենյակի պատին ութանկյուն աստղ է նկրած եղել՝ «Восьмиконечник» , որը համարվում է քրեական աշխարհի սիմվոլներից է: Կալանավայրի պետը հրահանգել է ջնջել «Восьмиконечник» -ը Կարեն Կարապետյանի պատից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը պայմանականորեն անվանում են «օրենքով գողերի մասին» նախագիծ: Գաղտնիք չէ, որ մեր կալանավայրերում քրեական հեղինակությունների, «գողականների» խցերը, կամ նրանց հատկացված տեղերը ընդհանուր խցերում միշտ շահեկանորեն տարբերվել են մյուսներից: Մասնավորապես, տեղերը, որտեղ ապրում են «գողականները», գորգապատ են լինում: Եթե խոսքը ընդհանուր «կամերի» մասին է, ապա որքան ավելի հեռու է դռնից դատապարտյալի քնելատեղը, այնքան մեծ է նրա «հարգանքը»: Քրեական ենթամշակույթի դեմ հայտարարված պայքարի շրջանակներում այս արտոնությունները ևս վերանում են: «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը 2010 թվականից կալանավայրում է: Նա դատապարտվել կողոպուտի նպատակով ավազակային հարձակման, անչափահասին ավազակության մեջ ներքաշելու, ապօրինի զենք կրելու-օգտագործելու համար և դեռ երկու տարի էլ ունի նստելու: Ի՞նչ է կաարվում «Արթիկում», ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հացադուլ հայտարարել, ի՞նչ վիճակում է նա: Forrights.am-ը դիմեց քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանից ստացավ պատասխան: «Հունվարի 29-ից ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հացադուլ և մինչ այս պահը շարունակում է հացադուլը։ Նա պահանջում է մենակ մնալ՝ պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ։ Սակայն ըստ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բժշկի եզրակացության՝ վերջինս առողջական խնդիրներ չունի»: Նավիկյանը հայտնեց, որ Կարապետյանը հրաժարվել է նաև ջրից: Մանրամասներն՝ [url=https://forrights.am/2020/01/31/%d6%84%d6%80%d5%a5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%bb%d6%80%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1/?fbclid=IwAR3iUE6R7lwuZ47qyTQ2Lj72AN9KQZcDCLTvdharXEm_KS97hSXVUsFmAB4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր