211652_close_icon
views-count6445 դիտում article-date 22:18 09-01-2015

Դատապարտյալ Արտակ Հակոբյանը հայտարարել է անժամկետ հացադուլ և ջրադուլ

Քիչ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջ՝ Կարինե Հակոբյանի կողմից: Նա հայտնել է, որ իր ամուսնու վիճակը ծանր է: Նա նշել է , որ ամուսնուն, ով գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում ոչ ոք չի օգնում և նրանք բազմիցս դիմել են ՔԿՀ աշխատակիցներին, սակայն՝ անարդյունք: «Շատերին ենք դիմել, բայց՝ անարդյունք, այլևս չգիտենք ի՞նչ անել», – վրդովված նշել է կինը: Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ դատապարտյալը անժամկետ հացադուլի և ջրադուլի է դիմել:

Նմանատիպ նյութեր