4106 դիտում
19:22 07-02-2019
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ
Սույնով, Հայկական արժեքների պաhպանության «ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնության համակարգող մարմինն իր մտահոգությունն է հայտնում վերջերս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ սանձազերծած ոտնձգություններին, եւ դրանք ընկալում` որպես ծածուկ եւ հեռահար նպատակներ հետապնդող դատապարտելի արարքներ:
Ժողովրդի արդար ցասման արդյունքում իշխանության հասած որոշ պաշտոնյաների կողմից հետզհետե բացահայտվող եկեղեցամերժ, անհեռատես եւ դատապարտելի վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլև արժանի է հակադարձման: Այդ իրավունքը մեզ վերապահված է համաձայն ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
Անցած դարերին, աշխարհակալ կայսրություններ են փորձել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հաշվեհարդար տեսնել, եւ ամեն անգամ դրա նպատակը եղել է մեկը՝ կոտրել հայ ժողովուրդի ինքնության եւ ավանդապահության ողնասյունը: Հայ Առաքելական եկեղեցուն վնասել նրանց չի հաջողվել, ու, վստահ ենք, որ այսօր էլ չի հաջողվելու, սակայն նման անհեռատես եւ անընդունելի վերաբերմունքի արդյունքում խախտվում են մեր նորաստեղծ պետության հիմքերը, նոր սեպ է խրվում մեր հանրության մեջ, նոր հիասթափություններ արմատավորվում մեր ժողովրդի հոգեբանության մեջ:
Հասկանալի է, որ այս նյութապաշտ դարաշրջանում դժվար է հետևել հոգևոր արժեքներին, սակայն հենց այդ արժեքներին հետևելու շնորհիվ է, որ այսօր հայ ազգը կա, կանգուն է ու ամուր կանգնած իր հողի վրա։
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Հիշենք, որ անցյալում հոգևոր արժեքներն անտեսելու պատճառով է հայ ազգը միշտ տուժել։
Արդ, կոչ ենք ուղղում.
Նման նպատակներ ունեցող, խորքում օտար պետությունների, աղանդների կամ չբացահայտված հեռանկարների ծառայող մարդկանց եւ պաշտոնյաներին զգուշանալ նման վարքագծից։
ՀՀ իշխանություններին՝ պետական պատասխանատու պաշտոններից հեռացնել նմաններին եւ կանչել պատասխանատվության:
Հայ հասարակությանը եւ հատկապես երիտասարդությանը՝ չտարվել աղանդների, ազգադավ ու արկածախնդիր մարդկանց ու երախտադրույժ պաշտոնյաների նման պահվածքով։
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնության համակարգող մարմինը նաև հայտարարում է, որ սկսել է ակտիվ գործունեություն ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի։ Այդ գործունեության շրջանակներում Սուրբ Էջմիածնի Մայրավանքում մայիս ամսին անցկացնելու ենք հավաք ի պաշտպանություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անձեռնմխելիությանը եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 18-րդ հոդվածի անխախտ կատարմանը:
Նշենք, որ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը կհայտնի իր դիրքորոշումը այն հասարակական-քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք կանարգեն հայկական արժեքներն ու հանդես կգան դրանց պահպանության դեմ։
Կոչ ենք ուղղում բոլորին միանալ Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնության առաքելությանը եւ ծառայել հայկական արժեքների պահպանության ուխտին:
Երևան 7 Փետրվար 2019թ.
[b]Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն[/b]
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
21:03 31-01-2020
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
1575 դիտում
09:42 14-02-2020
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության արտահերթ խորհրդի նիստ
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են